Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Թեյնիկ, նավթավառ, օրորոց, սնդուկ, ճախարակ․ համալրվել է ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդը համալրվել է 20-րդ դարի առաջին կեսով թվագրվող առարկաներով՝ թեյնիկ, նավթավառ, օրորոց, սնդուկ, ճախարակ և կենցաղային այլ իրեր։ ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդը համալրած իրերը կազմակերպությանն է նվիրել մեր աշխատակից Ներսես Մամիկոնյանը։ Դրանք պատկանել է Ն․ Մամիկոնյանի տատիկին և լավ պահպանված են։ Այս մասին հայտնում են Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։

Հետագայում՝ ազագագրության ֆոնդի այլ առարկաների հետ մեկտեղ դրանք կընդգրկվեն ժամանակավոր ցուցադրության մեջ, կներկայացվեն գիտակրթական միջոցառումների ժամանակ։