Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 6 or
A A
Սպորտ

Եվրո-2020, 6-րդ օր. Իտալիան ու Ֆինլանդիան կարող են մտնել փլեյ-օֆֆ, Ռուսաստանն ու Թուրքիան` դուրս մնալ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում այսօր կմեկնարկի 2-րդ տուրը: Առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն: Թիմերի միջև մինչ այդ կայացած չորս հանդիպումներում հաղթել են ռուսաստանցի ֆուտբոլիստները` յուրաքանչյուր խաղում խփելով նվազագույնը 3 գոլ: Ֆինլանդիայի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրո-2020-ը, և հաջողության դեպքում մրցաշարի նորեկը միանշանակ կմտնի փլեյ-օֆֆ: Ռուսաստանը, հակառակը, խոշոր հաշվով պարտությամբ է սկսել առաջնությունը, և անհաջողությամբ դեպքում այն դուրս կմնա հետագա պայքարից:

Այս խաղը ռուսաստանցի ֆուտբոլիստների վերջին շանսն է: Օրվա երկրորդ խաղում Թուրիքայի հավաքականը Բաքվում կհանդիպի Ուելսի հետ: Թուրքերը մեկնարկային խաղում 0:3 հաշվով պարտվել են Իտալիային, իսկ ուելսցիներն առաջին տուրում ոչ-ոքի են խաղացել Շվեյցարիայի հետ: Թուրիքայի հավաքականը եթե չկարողանա միավոր վաստակել այս խաղում, ապա միանշանակ դուրս կմնա առաջնությունից: Ուելսցիներին նույնպես հաղթանակ է պետք, որպեսզի Իտալիայի հետ վերջին խաղից հետո իրենց ավելի ապահով զգան: Նախկինում մրցակիցներն իրար հետ հանդիպել են 6 անգամ:

Ուելսի հավաքականն առայժմ առջևում է հաղթանակներով` 3-ը ընդդեմ 2-ի: Երկրորդ տուրի մեկնարկային օրվա վերջին խաղում Իտալիայի հավաքականը Հռոմում կհյուրընկալի Շվեյցարիային: Իտալացիները վստահ են մեկնարկել ընթացիկ առաջնությունում` սեփական դաշտում ջախջախելով թուրքերին` 3:0: Շվեյցարիան առաջին խաղում միավորները կիսել է Ուելսի հետ: Տանտերերը հաղթելու դեպքում ժամանակից շուտ կմտնեն փլեյ-օֆֆ:

Շվեյցարացիներին նույնպես միավորներ են պետք, որպեսզի վերջին խաղում անգամ պարտվելու դեպքում փլեյ-օֆֆ մտնելու շանս ունենան: Երկու երկրների հավաքականները բավական հաճախ են հանդիպել իրար հետ նախկինում: Նախորդ 10 հանդիպումներից 6-ն ավարտվել է ոչ-ոքի, երեքում հաղթել է Իտալիան, իսկ մեկում` Շվեյցարիան: Կողմերի վերջին երեք խաղերում հաղթողը չի որոշվել: Հիշեցնենք, որ խաղերը սկսվում են ժամը 17-ին, 20-ին և 23-ին: