Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+eriksen
A A
Սպորտ

Եվրո-2020-ի խաղին ուշագնաց եղած Քրիստիան Էրիկսենը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղում սրտի նոպա տարած դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը լուսանկար է հրապարակել հիվանդանոցին:

«Բարև բոլորին: Անչափ շնորհակալ եմ ձեր բարի խոսքերի և ցանկությունների համար: Դա շատ մեծ նշանակություն ունի իմ և ընտանիքիս համար: Առաջիկայում պետք է մի քանի նոր հետազոտություններ անցնեմ, սակայն այժմ ես ինձ լավ եմ զգում: Այժմ պետք է աջակցեմ հավաքականի տղաներին: Խաղացեք Դանիայի համար: Հաջողություն եմ մաղթում: Քրիստիան», - իստագրամյան իր էջում գրել է անվանի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում անսպասելի վայր էր ընկել և կորցրել գիտակցությունը: Բժիշկները նրան 15 րոպեից ավելի առաջին բուժօգնություն են ցույց տվել, ապա տեղափոխել հիվանդանոց: մասնագետները նշում են, որ խաղի ժամանակ ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել, և որ նա անգամ կլինիկական մահ է տարել: