Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկազ Սամվելյանը` Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
fbc77ea270ca8b642e41175204404341

Խարկովում ավարտված թաեկվանդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ներկայացուցիչները նվաճեցին երկու մեդալ:

Տղաների 58 կգ քաշայինների մրցումներում գերազանց հանդես եկավ Հայկազ Սամվելյանը, որը, հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

54 կգ քաշային Հենրիկ Մեջլումյանը հասավ կիսաեզրափակիչ, սակայն պարտվեց ուկրաինացի Ռոման Կրեսչակին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: