Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Հասարակություն

Անհայտ անձինք ՄԻՊ-ի անունից մարդկանց հարց են տալիս, թե ում են ընտրելու․ ահազանգ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր: 
 
 
Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը:
 
Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել: