Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Հայաստանի շախմատիստ Լևոնա Արոնյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բուխարեստում ավարտված շախմատի 2021 Superbet Classic խոշոր մրցաշարում:

Այսօր կայացած վերջին` 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը շատ արագ ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ` կատարելով ընդամենը 14 քայլ: Այդպիսով, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի ու ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երկրորդը և վաստակեց 60 հազար դոլար պարգևավճար:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց արդբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 6 միավոր և վստահ գրավեց առաջին տեղը: