Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futboli das
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները մասնակցում են մարզչական դասընթացի (տեսանյութ)

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում այսօր մեկնարկել է մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, դասընթացի մասնակիցների թվում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Կասպարովը, Աղվան Մկրտչյանը։

Դասընթացի առաջին մոդուլը կտևի մինչև հունիսի 25-ը։ Ուսման վարձը 200 հազար դրամ է։