Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Հասարակություն

51-ամյա կինը նախընտրական պաստառ է պատռել

Հունիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի՝ Քասախ համայնքի Մուշ թաղամասի շտաբի փակցրած նախընտրական պաստառներից մեկը պոկված և պատռված է։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Նաիրիի ոստիկանները պարզել են, որ պաստառը պոկել և պատռել է Քասախ համայնքի Մուշ թաղամասի 51-ամյա բնակչուհին։ Նա հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել:
Կատարվում է քննություն: