Բացել լրահոսը Փակել լրահոսը
199658362_4474019602632480_1494985043087846547_n
A A
Հասարակություն

Արցախի Խաչմաչ գյուղում տուն է այրվել

Այսօր լուսադեմին, ժամը 05:05-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել Ասկերանի ՀՓՄ-ին կից գործող Սարուշենի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ փրկարարների հետ մեկտեղ հրդեհաշիջմանը մասնակցել են նաև համայնքի բնակիչները: Մասնակի այրվել է Խաչմաչ համայնքի բնակիչ Հ. Հ-ին ( 1991թ ծնվ.) պատկանող բնակելի տան ննջասենյակի փայտյա մեկ պատուհանը, մանկական մահճակալը, անկողնային պարագաներն ու առաստաղը: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: