Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+amerika
A A
Սպորտ

Բրազիլիայում մեկնարկել է ֆուտբոլի խոշոր մրցաշար. 2 թիմ հրաժարվել է մասնակցությունից

Բրազիլիայում մեկնարկեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթի հերթական խաղարկությունը: Ըստ նախնական որոշման այն պետք է անցկացվեր Կոլումբիայում ու Արգենտինայում համատեղ, սակայն այն վերջին պահին տեղափոխվել է Բրազիլիա, քանի որ Արգենտինայում այժմ շատ է տարածված կորոնավիրուսի համաճարակը:

Մրցաշարից հրաժարվել են նաև հրավիրված երկու հավաքականները` Քաթարն ու Ավստրալիան: Արդյունքում` ստեղծվել են երկու ենթախումբ` 5-ական թիմով:

Խաղարկության բացման խաղում Բրազիլիայի հավաքականը իր հարկի տակ 3:0 խոշոր հաշվով հաղթեց Վենեսուելայի ընտրանուն, որի 15 ֆուտբոլիստներ հիվանդացել էին կորոնավիրուսով և վերջին պահին փոխարինվել էին ուրիշներով:

Առաջին տուրի երկրորդ խաղում Կոլումբիայի ազգային թիմը նվազագույն հաշվով պարտության մատնեց Էկվադորի ընտրանուն: Այսօր տեղի կունենան A խմբի հանդիպումները: Արգենտինան կհանդիպի Չիլիի, իսկ Պարագվայը` Բոլիվիայի հետ: Նշենք, որ փլեյ-օֆֆ կմտնեն խմբերում առաջին չորս տեղերը գրաված թիմերը: