Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+holandia 14.06.
A A
Սպորտ

Նիդեռլանդների հավաքականը գոլառատ խաղում հաղթանակ կորզեց Ուկրաինայից. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության 1-ին տուրի հերթական խաղում Նիդեռլանդների հավաքականը գոլառատ մրցավեճում սեփական դաշտում հաղթեց Ուկրաինայի ազգային թիմին:

Առաջին խաղակեսում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Երկրորդի սկզբում տանտերերը իրար ետերից երկու գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: 52-րդ րոպեին աչքի ընկավ Ջորջինյո Վեյնաբլումը, իսկ 59-ին` Վաուտ Վերհոստը:

Հյուրերը նույնպես կարճ ժամանակում հավասարացրին հաշիվը: 75-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկով մեկ գնդակ ետ բերեց, իսկ 79-ին Ռոման Յարեմչուկը վերականգնեց հավասարությունը: Սակայն, խաղավարտից հինգ րոպե առաջ, Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Դենզել Դեմֆիսը երրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը և հաղթանակ բերեց իր թիմին` 3:2:

Նիդեռլանդների հավաքականը վաստակեց առաջին երեք միավորը և հավասարվեց C խմբի առաջատար Ավստրիային, որն այսօր 3:1 հաշվով հաղթել էր Հս. Մակեդոնիայի թիմին:

Խաղի վիճակագրություն

Նիդեռլանդներ - Ուկրաինա

63 % - Գնդակի տիրապետում - 37 %

15 - Հարվածներ - 8

11 -  Խախտումներ - 10

5 - Անկյունայիններ - 1

2 - Խաղից դուրս - 1