Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+avstria
A A
Սպորտ

Ավստրիան վստահ հաղթեց Հս. Մակեդոնիային և գլխավորեց աղյուսակը. Եվրո-2020

Ֆուտբոլի Ավստրիայի հավաքականը Եվրոպայի 2020թ առաջնության առաջին տուրում լուրջ խնդիրներ չունեցավ մրցաշարի նորեկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում և վստահ հաղթանակ տարավ:

 

Առաջին խաղակեսի արդեն 18-րդ րոպեին ավստրիացի Շտեֆան Լայները դիպուկ հարվածով եզրափակեց խորքից կատարված փոխանցումը և առաջ մղեց իր թիմին: 28-րդ րոպեին հյուսիսմակեդոնացիների ավագ Գորան Պանդևը օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից անսպասելի հավասարացրեց հաշիվը:

 

Ընդմիջումից հետո Ավստրիայի հավաքականն ուժեղացրեց ճնշումը մրցակցի դարպասի վրա և խաղավերջում ևս երկու գոլ խփեց: 78-րդ րոպեին աչքի ընկավ Միխայել Գրեգորիչը, իսկ 89-ին` Մարկո Արնաուտովիչը:

 

Այդպիսով, ավստրիացիները հաղթեցին 3:1 հաշվով և գլխավորեցին C խմբի աղյուսակը: Այստեղ հանդես եկող Նիդեռլանդների և Ուկրաինայի հավաքականները կհանդիպեն այսօր ուշ գիշերը:

Խաղի վիճակագրություն․

Ավստրիա - Հս: Մակեդոնիա

60 % - Գնդակի տիրապետում - 40 %

11 - Հարվածներ - 7

18 - Խախտումներ - 18

4 - Անկյունայիններ -0

1 - Խաղից դուրս - 0