«Բանանցը» շարունակում է վերելքը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ տուրի առաջին երեք հանդիպումները:
Մրցաշարի առաջատար Երեւանի «Բանանցը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ հաղթեց Երեւանի «Կիլիկիային»` 2:1: Երրորդ տեղում ընթացող Երեւանի «Ուլիսը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»` 1:0: Երեւանի «Միկան» սեփական դաշտում առանց մեծ ջանքեր թափելու 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի նորեկ Դիլիջանի «Իմպուլսին»:
«Բանանցը» 48 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Երկրորդ տեղ բարձրացավ «Ուլիսը», որը վաստակել է 42 միավոր: Վերջինիս կարող է շրջանցել Երեւանի «Փյունիկը», որն իր ակտիվում ունի 40 միավոր, բացի այդ սեպտեմբերի 14-ին այս տուրի շրջանակում հանդիպելու է Կապանի «Գանձասարի» հետ: Երեւանի «Միկան» ամրապնդվեց 4-րդ տեղում` 34 միավոր:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Բանանց 20 48
2. Ուլիս 20 42
3. Փյունիկ 19 40
4. Միկա 20 34
5. Իմպուլս 20 23
6. Գանձասար 19 19
7. Կիլիկիա 20 15
8. Շիրակ 20 4