Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Երեկ կատարվել է 3542 թեստավորում

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223643 դեպք, որոնցից 215118-ն` առողջացած, 4482-ը` մահվան ելքով:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2950 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1122295 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3542 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք:
 
Ունենք 120 առողջացած, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1093 է: