A
A
Իտալիան մեկնարկային խաղում ջախջախեց Թուրքիային
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020թ առաջնութւան բացման խաղում Իտալիայի հավաքականը հաղթեց Թուրքիային:
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի` 0:0, իսկ ահա երկրորդում իտալացիները խփեցին երեք անպատասխան գնդակ:
Խաղի 53-րդ րոպեին թուրքերի պաշտպան Մերիխ Դեմիրելը գրավեց սեփական դարպասը: 66-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն կրկնապատկեց հաշիվը, իսկ 79-ին Լորենցո Ինսինյեն եռապատկեց այն:
Այդպիսով, Իտալիայի հավաքականը մեկնարկային խաղում 3:0 հաշվով ջախջախեց Թուրքիային և գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը: