Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին

Բուխարեստում ընթացող շախմատի Superbet Chess Classic մրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան մինչև 18-րդ քայլն անցավ հավասար պայքարում, սակայն 19-րդ քայլում Լևոն Արոնյանը սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց մրցակիցը, որը ստացավ նախ դիրքային, ապա նյութական առավելություն: Հանդիպամ 40-րդ քայլին մեր շախմատիստը ճանաչեց իր պարտությունը:

Այս սայթաքումից հետո Լևոն Արոնյանը 2,5 միավորով այժմ բաժանում է 7-9-րդ հորիզոնականները: Վաղը կայանալիք 7-րդ տուրում նա կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի` ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որն ունի 4 միավոր: