Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՍԱՏՄ-ում անցկացվել է միջոցառում՝ նվիրված բույսերի առողջության միջազգային տարվան

Բուսասանիտարիան չափազանց կարևոր ոլորտ է և կարևոր նշանակություն ունի երկրի գյուղատնտեսության զարգացման, բարձր և որակյալ բերք ստանալու, երկրի պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը ապահովելու համար: 

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը բոլորովին վերջերս է շրջանառության մեջ դրել  «բույսերի առողջության պահպանում» տերմինը, ինչից հետո 2020 թվականը հռչակվել է բույսերի առողջության պահպանման տարի, որի համար նախատեսված միջոցառումները երկարացվել են ևս կես տարով՝ մինչև 2021 թվականի հուլիս:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշակել էր մի շարք միջոցառումներ և ծրագրեր, սակայն քովիդ-19-ի հետ կապված համաճարակային իրավիճակը թույլ չտվեց իրականացնել դրանք։ 

Միջոցառումների շրջանակում՝ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհակալագրեր է հաձնել բուսասանիտարիայի ոլորտի ՍԱՏՄ լավագույն աշխատակիցներին, ինչպես նաև ոլորտի երախտավորներին, որոնք ներկայացնում էին «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն-ը, ՀՀ ԷՆ սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Շնորհակալագրեր հանձնվեցին նաև 10 լավագույն ֆերմերների:

Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգն է։ 

Բուսասանիտարական միջոցառումները պետք է սկսել հողի նախացանքային մշակությունից և վերջացնել բերքահավաքից հետո դաշտի մաքրման աշխատանքներով, իսկ բազմամյա տնկարկների պարագայում այդ միջոցառումները երբեք չպետք է դադարեցնել։ 

 


ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին