Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Երևանի «Արարատի» 6 ֆուտբոլիստները չեն շարունակի ելույթները

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Արարատի» ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը չեն շարունակի ելույթները թիմում: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Գրիգոր Մելիքսեթյանը «Արարատին» միացել էր 2021 թվականի հունվարին: Իվան Սպիչկան թիմում անցկացրել է 2 մրցաշրջան, մասնակցել 34 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: 24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21թթ մրցաշրջանում «Արարատում» անցկացրել է 9 հանդիպում: Զավեն Բադոյանն «Արարատում» է 2018/19 մրցաշրջանից: Նա թիմի կազմում բարձրագույն խմբում անցկացրել է 65 խաղ և խփել 8 գոլ:

Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած 2 մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել 6 գոլ: Սերոժ Թիթիզյանը բարձրագույն խմբում անցկացրել է ընդամենը 6 խաղ։ «Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին պրոֆեսիոնալ մոտեցման և թիմում կատարած աշխատանքի համար։