Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (1)
A A
Սպորտ

Ջերմուկի շախմատի մրցաշարում այսօր կկայանան վճռորոշ հանդիպումներ

Ջերմուկում ընթացող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Դավիթ Պառավյանը, որը վաստակել է 4 միավորով: Նրան հաջորդում են 3,5-ական միավոր ունեցող Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը: Առաջատարից մեկ միավորով ետ են մնում ևս երեք շախմատիստ` ամերիկահայ Սամուել Սևյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը:

Այսօր կայանալիք տուրում Դավիթ Պառավյանը կմրցի իրեն անմիջապես հետապնդող Շանթ Սարգսյանի հետ: Սկզբունքային նշանակություն ունի նաև Մանուէլ Պետրոսյան-Տիգրան Հարությունյան պարտիան: Մյուս հանդիպումներում Սամուել Սևյանը կմրցի Հայկ Մարտիրոսյանի, Արամ Հակոբյանը` Հովհաննես Գաբուզյանի, Սամվել Տեր-Սահակյանը` Մամիկոն Ղարիբյանի հետ: Հուշամրցաշարը կավարտվի հունիսի 13-ին: