Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 10.06.
A A
Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկություն՝ Մագնուս Կառլսենի մասնակցությամբ

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը համաձայնել է մասնակցել 2021թ աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա ռուսական Սոչի քաղաքում, հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 6-ը: Այդ մասին տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Իսկ ահա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Յան Նեպոմնյաշչին հրաժարվել է մասնակցությունից:

Աշխարհի գավաթի այս տարվա խաղարկությանը կմասնակցնե ռեկորդային թվով` 206 շախմատիստ, նախկին 128-ի փոխարեն: Այն կանցկացվի նոկաուտ մրցակարգով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,89 մլն դոլար: