Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 10.06.
A A
Սպորտ

Իտալիան Եվրո-2020-ից մեկ օր առաջ կորցրել է առանցքային ֆուտբոլիստի. ֆեդերացիան դիմել է ՈՒԵՖԱ-ին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ֆուտբոլի եվրոպական միությանը՝ ՈՒԵՖԱ-ին, Եվրո-2020-ում լրացուցիչ ֆուտբոլիստ հայտարարելու համար։

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Իտալիայի հավաքականի վերջին մարզման ժամանակ վնասվածք է ստացել թիմի առանցքային ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինին։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ ֆուտբոլիստը մնա հավաքականում, և միաժամանակ նրա տեղը հայտավորվի «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Գաետանո Կաստրովիլիին։

ՈՒԵՖԱ-ն առայժմ պատասխան չի տվել, սակայն Իտալիայի հավաքականն այսօր մեկնելու է Հռոմ, որտեղ վաղը տեղի է ունենալու Եվրո-2020-ի բացման հանդիպումը։ Իտալացիների առաջին հյուրը Թուրքիայի ազգային թիմն է։