Լեռնային Ղարաբաղում մնացել են պայթունավտանգ առաջնագծեր․ Միջազգային ճգնաժամային խումբ
Աջակցիր «Ա1+»-ինԵթե տեղական և միջազգային խաղացողները չփորձեն լուծել հետպատերազմյան հիմնախնդիրները՝ անվտանգության, հիմնական կարիքների և բնակչության տեղահանման հետ կապված, ապա Լեռնային Ղարաբաղը գալիք տասնամյակում ,հավանաբար, կմնա ցածր ինտենսիվության լարվածության գոտի:
Այս մասին նշված է Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) «Լեռնային Ղարաբաղի համար հետպատերազմյան հեռանկարները» զեկույցում,որը հրապարակվել է այսօր։
Ըստ փորձագետների՝ այս վիճակը կանդրադառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա, այլև ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասի, ներառյալ՝ տարածաշրջանում ընդհատված առևտրի և ենթակառուցվածքային կապերը վերականգնելու ծրագրերի վրա` հրադադարի շրջանակներում։
Զեկույցի հեղինակները նշում են՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմը թողեց շատ չլուծված խնդիրներ և պայթյունավտանգ առաջնագծեր: Ըստ նրանց՝ հակամարտող կողմերի ներկայացուցիչները պետք է ստեղծեն հաղորդակցության մշտական ձևաչափ` հետպատերազմյան հրատապ խնդիրները լուծելու համար, ռուս խաղաղապահներին, իրենց առաքելության իրականացման համար, պետք է տրվի ավելի հստակ մանդատ, իսկ մարդասիրական առաքելությունները պետք է ստանան հնարավորություն հակամարտության գոտի մուտք գործելու համար:
Զեկույցն այստեղ