Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

Երեք դատավոր ընդգրկվել է առաջխաղացման ցուցակում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը, Երեւան քաղաքի
ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ջոն Հակոբյանը եւ Անի Դանիելյանը ընդգրկվել են
դատավորների առաջխաղացման  ցուցակում:


Մակար Կիրակոսյանը ՀՀ Նախագահի 2023 թվականի հունվարի 30-ի հրամանագրով նշանակվել էր Շիրակի
մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այնուհետեւ՝ Արմավիրի
մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2024 թ օգոստոսի 29-ին հրամանագրով էլ նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Ջոն Հայրապետյանը 2019 թ-ից է նշանակվել դատավոր, իսկ Անի Դանիելյանը՝ 2020 թ-ից:
Ըստ Դատական իշխանության պաշտոնական կայքի՝ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում առկա է
դատավորի մեկ թափուր հաստիք: