A
A
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է․
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Ժ. Մելիքսեթյանի կողմից, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել:
Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով: Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմեբերի 11-ը: Ի դեպ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմեբերի 10-ը ներառյալ:
Դեկտեմբերի 10-ին աշխարհում`
նշվում է Մարդու իրավունքների օրը, որի խորհուրդը՝ 1948 թվականին նույն օրը ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն է: Վստահ եմ 1948 թվականին, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ դրա 9-րդ հոդվածով սահմանված կամայական կալանքի արգելքը նման կերպ անտեսվելու է, հերքվելու է, նսեմացվելու է 2025 թվականին՝ Հայաստանում: Պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին: