Անդրեասյանը Լոնդոնում կզբաղվի TRIPP նախագծի պայմանագրի մշակմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-12-ը կգործուղվի Լոնդոն՝ մասնակցելուTRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Պայմանագիրը մշակվելու է «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ համագործակցությամբ։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին գործուղել՝ 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով»,–ասվում է որոշման մեջ։