Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լատունե պարկուճ
A A
Հասարակություն

Ստեփանակերտի բնակիչը լատունե փամփուշտներ է գողացել ու վաճառել 210000 դրամով

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1993թ. ծնված բնակիչը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցում կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գաղտնի հափշտակել է ընդհանուր 19 հատ լատունե պարկուճ և 210.000 ՀՀ դրամով իրացրել այն: Այս մասին տեղեկացնում է Արցախի քննչական կոմիտեն։

Բացի այդ, նույն եղանակով մայրաքաղաքի Վ. Օվյան փողոցի առանձնատների մեկի բակից հափշտակել է 16 հատ լատունե պարկուճ և 230.000 ՀՀ դրամով իրացրել այն:

Դեպքերի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում