Հայաստանի հավաքականի վերջին մրցակցի ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով
Աջակցիր «Ա1+»-ինՇվեդիայի ֆուտբոլի հավաքականի երկու խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում
է Football Italia կայքը:
Նախ հունիսի 8-ի առավոտյան իրեն վատառողջ է զգացել թիմի առանցքային կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին: Նա
անմիջապես թեստավորում է անցել, որը դրական է եղել: Դեյան Կուլուշևսկին մեկսուսացվել է և ամենաքիչը բաց
կթողնի Եվրո-2020-ի Իսպանիայի հավաքականի հետ մեկնարկային խաղը, որը կկայանան հունիսի 14-ին:
Երեկոյան մարզման ժամանակ վատացել է արդեն կիսապաշտպան Մատիաս Սվանբերգի ինքնազգացողությունը: Նրա
թեստավորումը նույնպես դրական է եղել: Ֆուտբոլիստն այժմ ինքնամեկուսացված է հյուրանոցում: Նա նույնպես
բաց կթողնի թիմի առաջին հանդիպումը Եվրո-2020-ում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 5-ին ընկերական խաղում հանդիպել էր Շվեդիայի ազգային թիմին և
պարտվել էր 1:3 հաշվով: