A
A
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականները ընկերական խաղեր կանցկացնեն
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր երկու թիմերն այսօրվանից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնեն ուսումնամարզական հավաք:
Հայաստանի կանանց ազգային թիմը հունիսի 12-ին և 15-ին ընկերական խաղերում կմրցի Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 17:00-ին:
Կանանց Մ-19 հավաքականը հունիսի 12-ին կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կհանդիպի այդ երկրի ընտրանու հետ: