Բացել լրահոսը Փակել լրահոսը
150666307_4034162643281387_4398299999954577748_n
A A
Հասարակություն

Սոֆյա Հովսեփյանը՝ Քոչարյանից գումար վերցնելու, Ծառուկյանից էլ բնակարան ստանալու լուրերի մասին

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է․
 
Հարգելիներս, այսօր ստիպված եմ եղել Շիրակի մարզի ոստիկանություն հաղորդում ներկայացնել , իմ անձի հասցեին պարբերաբար կրկնվող զրպարտության վերաբերյալ՝ առ այն , որ Ռոբերտ Քոչարյանից գումար եմ վերցրել խմբակցությունը լքելու համար(հասանք 1մլ դոլարի), իսկ Ծառուկյանը ինձ հյուսիսային պողոտայում բնակարան է նվիրել:
 
Այդպես էլ չկողմնորոշվեցին , բայց մարդկային լկտիությունը այն աստիճանի է հասել , որ արդեն գյուղեր այցելող քարոզարշավի անդամների հետ փոխանակ քննարկեն կուսակցության ծրագրերը , խոսել են իմ կաշառակերության և դավաճանության մասին :
Ինձ ճանաչող ցանկացած մարդ կփաստի իմ նվիրումով աշխատանքը , իսկ սրա մասին կեղծ տեղեկատվություն է տարածել իշխանական էժան քարոզչամեքենան:
 
Եթե կա գեթ մեկ քաղաքացի , որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին ,խնդրում եմ դիմեք ոստիկանություն , այլապես ես ինքս եմ զբաղվելու այդ հարցով ...
Բարին ձեր հետ ...
Սովորեք իմ չափ արդար ու նվիրյալ լինել ...
Այսուհետ լինելու է առանց զիջումների և ամեն նման հայտարարություն ընթացք կունենա...