Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի հավաքական, թե... պարախումբ

Սպորտ
c5d4e7e4ecb3c66f5003858977cc0066

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանի ՖՖ-ից, սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում կայացած Վրաստան - Հայաստան երիտասարդական հավաքականների մրցախաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի համար: Այդ մասին տեղեկացնում է Gazeta.ru կայքէջը:

Ինչպես նշել են վրացական լրատվամիջոցները, հանդիպման ավարտից հետո հայ ֆուտբոլիստները ցանկանալով նշել իրենց հաղթանակը (2:0), սկսել են հայկական հայրենասիրական պարեր կատարել խաղադաշտում, ինչը դուր չի եկել պարտությունից հիասթափված դաշտի տերերին, որոնք բռունցքներով հարձակվել են հյուրերի վրա: Խաղի անվտանգությունը ապահովող ոստիկանները ընդհանրապես չեն արձագանքել, եւ միայն թիմերի ղեկավարների ու մարզիչների միջամտությունից հետո ֆուտբոլիստները հանդարտվել են եւ գնացել հանդերձարաններ:

Հավելենք, որ օգոստոսի 11-ին նույն թիմերը հանդիպել էին Երեւանում: Այն չնայած ավարտվել էր հյուրերի հաղթանակով (3:2), սակայն հանդիպումից հետո ոչ մի միջադեպ չէր արձանագրվել: Միգուցե պատճառն այն էր, որ վրացի ֆուտբոլիստները չէին պարել իրենց ազգային պարերից մեկը, կամ էլ ընդհանրապես պարել չգիտեին: