A
A
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 8-11-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: