Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

«Հայաստան» դաշինքի պաստառները գողացած ու վնասած անձի ինքնությունը պարզվել է

Հունիսի 5-ին ոստիկանության Արագածի բաժին հաղորդում էր ստացվել, որ հունիսի 4-ի ժամը 22.00-ից հունիսի 5-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքի Ծաղկահովիտ գյուղի շտաբի շենքի պատին փակցված պաստառները գողացել են:

Նույն օրը հաղորդում է ստացվել, որ «Հայաստան» դաշինքի Ալագյազ գյուղի շտաբի պաստառների մի մասը գողացել են, մյուսները՝ վնասել:

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պաստառները վնասողի և գողացողի ինքնությունը: 32-ամյա կասկածյալը հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: