A
A
Արդիականացվել է Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոփոխվում և արդիականացվում է տրանսպորտային թունելների լուսավորություն ցանցը: Տեղադրվող ԼԵԴ լուսատուներն ապահովում են լավ տեսանելիություն, նաև` ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները նախօրեին ավարտել են Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորության ցանցի արդիականացումը:
Աշխատանքների ընթացքում էլեկտրական մալուխներն անցկացվում են ջրամեկուսիչ հատուկ խողովակներով՝ անվտանգությունն ապահովելու ու ավելորդ խափանումներից խուսափելու նկատառումով:
Եվս 10 հասցեում աշխատանքներն ավարտվել են: