Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եզդիական ճամբարում տեղի է ունեցել խոշոր հրդեհ․ մի քանի հարյուր եզդի փախստականներ դարձել են անտուն

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը ֆեյսբուքյան գրառում է արել
 
Իրաքի հյուսիսում՝ Շարիա բնակավայրում գտնվող եզդիական ճամբարում հունիսի 4-ին տեղի է ունեցել խոշոր հրդեհ, որի հետևանքները սարսափելի են։
Մի քանի հարյուր եզդի փախստականներ դարձել են անտուն, ամբողջությամբ այրվել են նրանց վրանները, նրանց ունեցվածքը։ Տուժել են բազմաթիվ եզդիներ։
 
2014թ օգոստոսի 3-ին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունից հետո եզդիները տեղափոխվեցին տարբեր ճամբարներ՝ փորձելով փրկվել ցեղասպանությունից, սակայն մինչ օրս բազմաթիվ եզդիներ են մահացել համաճարակներից, անորակ սնունդից, ժամկետանց դեղորայքից, վրանների հրդեհից։
 
Եզդիները կանգնած են հումանիտար աղետի առջև, և եթե լուրջ քայլեր չիրականացվեն այս աղետը կանխելու համար, ապա ցեղասպանոպթյունից մազապուրծ փրկված Իրաքի եզդիները անդառնալի հետևանքներ կունենան։