Բացել լրահոսը Փակել լրահոսը
31515
A A
Հասարակություն

Երեւանում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Հունիսի 6-ին, ժամը 15։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի 320 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։40-ին, մարել՝ 19։10-ին։ Այրվել են մոտ 12 հա խոտածածկույթ և թփուտներ: