Բացել լրահոսը Փակել լրահոսը
span
A A
Հասարակություն

Սպանություն Երևանում․ հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի․ Shamshyan.com

Այսօր` հունիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչութան պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև Շենգավիթի բաժնի օպերտիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում  հայտնաբերել են 55-ամյա Հովհաննես Ղազարյանի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: