Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՌՀ
A A
Հասարակություն

Մայրաքաղաքային սփռման մրցույթում հաղթեց հանրայինը

Այսօր՝ հունիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երեք ընկերություն՝ «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 595, 635 և 646 միավոր:

 Ի դեպ, թեեւ ընդամենը այսօր են հայտնի դարձել մրցույթի արդյունքները , Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը  հայտնել է, որ  լրատվական ալիքը կգործի ընդամենը մի քանի օրից՝ հունիսի 9-ից։