Բացել լրահոսը Փակել լրահոսը
2630443
A A
Հասարակություն

Նեպալում «սև բորբոսից» առաջին մահվան դեպքն է գրանցվել

Նեպալում  «սև բորբոսի» առաջին զոհն է դարձել 65-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։

Համաձայն հրապարակման՝ տղամարդը մահացել է հունիսի 3-ին: Քթարտադրությունից վերցված նմուշի թեստը ցույց է տվել սնկային գիֆեր, իսկ քթի և շրթունքների բիոպսիան՝ մուկոր։

Ըստ նախարարության խոսնակի՝ երկրի արևմուտքում բնակվող տղամարդուն հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք: Ի դեպ, նշվում է, որ մահացածը վարակված չի եղել կորոնավիրուսով: