Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Փարիզում ձերբակալել են ռուսաստանցի թենիսիստուհի Յանա Սիզիկովային (տեսանյութ)

Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում ձերբակալել են Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Յանա Սիզիկովային։ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսեյ Սելիվալենկոն հաստատել է թենիսիստուհու ձերբակալման փաստը։ 

«Ամենայն հավանականությամբ սա անցած տարվա հոկտեմբերին հարուցված քրեական գործի շարունակությունն է։ Քննությունը վարում են իրավապահ մարմինները, այլ ոչ թե մարզական կառույցները։ Մենք տեղյակ չենք, թե կոնկրետ ինչում է մեղադրվում մեր մարզուհին։ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան չի տեղեկացվել ձերբակալման մասին, քանի որ իրավապահներն անմիջապես համագործակցում են պետության հետ։ Մենք դեռ չենք կարողանում կապ հաստատել թենիսիստուհու հետ», - ասել է ռուսական թենիսի պատասխանատուն։

Յանա Սիզիկովան հանդես է եկել Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղերում՝ ամերիկուհի Բրենգլի հետ։ Նա կասկածվում է պայմանավորված խաղերին մասնակցելու, միտումնավոր սխալներ թույլ տալու մեջ։