Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 4.06.
A A
Սպորտ

Իտալացի ֆուտբոլիստը մահացել է եղբոր հիշատակին նվիրված խաղի ժամանակ

Իտալական «Պարմայի» նախկին կիսապաշտպան Ջուզեպե Պերինոն մահացել է իր եղբոր հիշատակին նվիրված հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 29-ամյա ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել իր կրտսեր եղբոր` Ռոկոյի հիշատակին կազմակերպված ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Նա մահացել է սրտի կաթվածից:

Երեք տարի առաջ նրա 24-ամյա եղբայրը մահացել էր հենց սրտի կաթվածից: Ջուզեպե Պերինոն «Պարմա» ֆուտբոլային ակումբի սան է, հանդես է եկել մինչև 21 տարեկանների թիմում: Հետագայում նա վարձավճարով խաղացել է Իտալիայի ցածր լիգաների թիմերում: