Բացել լրահոսը Փակել լրահոսը
1054314
A A
Պաշտոնական

«Շիրակ» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի

 Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում:

Այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից՝ հավելելով, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին:

Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, ինչի մասին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն, նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:

«Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար, ցանկանում ենք նշել, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: