A
A
Կփաստագրվեն ահաբեկիչների կողմից Արցախում կատարված վայրագությունները
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի միջև նոյեմբերի 12-ին կնքված պայմանագրի շրջանակներում նույն ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրում մեկնարկած «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ-Ը։
Նախագծի նպատակն է առաջնային աղբյուրների հավաքագրմամբ փաստագրել Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի կողմից հովանավորվող իսլամիստ ահաբեկիչների և վարձկանների կողմից Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները և այլ վայրագությունները: Հիշեցնենք, որ ծրագրի աշխատանքները կազմակերպվում են Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: