Բացել լրահոսը Փակել լրահոսը
196284857_1149209868836383_3008765472518408604_n
A A
Հասարակություն

Հայաստանը՝ ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամի թեկնածու․ քվեարկությունն՝ այսօր

Այսօր՝ հունիսի 3-ին, տեղի կունենա քվեարկություն 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդին անդամակցելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության թեկնածությունը նույնպես առաջադրվել է խորհրդում ընդգրկվելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

ՄԱԿ ԶՀԿ-ի խորհրդում ընդգրկվելը կխթանի առաջիկա տարիներին Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը՝ բարելավելով Հայաստանի դիրքերը Եվրոպայի տարածաշրջանում, նպաստելով ճանաչելիության բարձրացմանն ու այլ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը։

2021թ. հունիսի 2-ից 4-ը Աթենքում կայանալիք ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի Տարածաշրջանային Հանձնաժողովի 66-րդ նիստում Հայաստանը  ներկայացնելու համար պատրաստվել են ներկայացուցչական փաթեթներ մասնակից երկրների պատվիրակություններին տրամադրելու նպատակով։