Շախմատի մանկապատանեկան մրցումներ` երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի շախմատի դպրոցներում
կազմակերպվել են շախմատի մանկապատանեկան մրցումներ:
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, փոխնախագահ
Նորայր Քալանթարյանը` վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ շրջել
են շախմատի դպրոցներում, հետևել մրցումների ընթացքին:
Նրանք այցելել են Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի և Ռաֆայել Վահանյանի
շախմատի դպրոցներ: Շախմատի յուրաքանչյուր դպրոց սահմանել էր մրցանակներ
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար: Աչքի ընկած և լավագույն արդյունք գրանցած
երեխաները ստացել են նաև շախմատի մասին գրքեր:
Երևանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները երեխաներին շնորհավորել են
իրենց օրվա առթիվ և մաղթել հաջող մրցումներ: Ընգծել են, որ շախմատը կարևոր
է երեխայի ինքնազարգացման և ինքնակրթման համար: Յուրաքանչյուր դպրոցում
շախմատային մրցումներին մասնակցեց 4 տասնյակից ավելի երեխա: