Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+holandia
A A
Սպորտ

Հոլանդիայի հավաքականի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով և չի մասնակցի Եվրո-2020-ին

Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Յասպեր Սիլեսենը բաց կթողնի Եվրոպայի 2020թ առաջնությունը կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Հոլանդիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

32-ամյա դարպասապահի վերջին թեստը դրական արդյունք է տվել: Նա այժմ գտնվում է երկշաբաթյա կարանտինի մեջ: Յասպեր Սիլեսենին կփոխարինի Մարկո Բիզոնտը: Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին:

Հոլանդիայի հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին, Ուկրաինայի ընտրանու հետ: