Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՆ
A A
Հասարակություն

Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել այն խնդրի շուրջ, որ պատերազմում զոհված զինծառայողների դիերը պահվում են ոչ պատշաճ պայմաններում՝ պարկերի մեջ, հատակին դրված։