Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Հասարակություն

Մարգարիտա Գասպարյանը պարտվեց

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը ավարտեց ելույթները թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղերում։

Առաջին փուլի խաղում աշխարհի 100-րդ ռակետը հանդիպեց Էն Լիի հետ, որը 75-րդն է դասակարգման աղյուսակում։ Հանդիպումը տևեց ընդամենը 47 րոպե։ Ամերիկուհի թենիսիստը հաղթեց 6։0, 6։1 հաշվով։

Մարգարիտա Գասպարյանը ելույթները կշարունակի կանանց զուգախաղերում