Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կայացել է Հայաստանի կորպորացիաների շախմատի Գրան-Պրիի 1-ին փուլը

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի կորպորացիաների շախմատի Գրան-Պրի-ի 1-ին փուլը, որին մասնակցեցին 22 թիմեր։ Մի շարք կազմակերպություններ մրցաշարին ներկայացել էին մի քանի թիմերով։ 

Չնայած, որ մրցաշարն անցնում էր ընկերական մթնոլորտում, բոլոր թիմերն էլ ցանկանում էին արժանանալ հաղթողի կոչմանը։ Կորպորացիաների առաջին մրցաշարում, սակայն, բոլորից ուժեղ գտնվեցին հայ իրավաբանները առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՀՀ փաստաբանների պալատի 1-ին թիմը, որի կազմում հանդես էին գալիս փաստաբաններ Զոհրակ Ապրեսյանը, Արմեն Վարդանյանը, Լևոն Վարդապետյանը և Կարեն Մեժլումյանը, իսկ ՀՀ փաստաբանների պալատի 2-րդ թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Թիմի կազմում հանդես էին գալիս Աշոտ Շահմուրադյանը, Հմայակ Ղարիբյանը, Սերգեյ Ամիրխանյանը և Մարտիկ Մարտիրոսյանը։ Լավագույն եռյակը եզրափակեց Հայաստանի էլեկտրական ցանցերի 1-ին թիմը։

Մրցաշարի հաղթողներին շնորհվեցին արժեքավոր մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցներին՝ մասնակցության վկայականներ։ Հաղթողներին պարգևատրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Գրան-Պրի-ն բաղկացած է լինելու 5 փուլերից։ Երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել հուլիս ամսին։