Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը այսօր պետք երկարաձգի կամ չեղարկի «Ռոմայի» պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր պետք է վերջնական պատասխան տա Հռոմի «Ռոմայի» ղեկավարներին այն մասին, արդյոք ինքը մնում է թիմում, թե՝ հեռանում է։

Ինչպես տեղեկացնում է forzaroma կայքը, այսօր կեսգիշերին լրանում է հայազգի ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման ավտոմատ ժամկետը, որի մասին կողմերը համաձայնեցրել էին այս տարվա հունվարին։ Եթե խաղացողը չի ցանկանում դա անել, ապա պետք է այդ մասին տեղեկացնի ակումբի ղեկավարությանը։

Ըստ աղբյուրի, «Ռոման» ամեն ինչ անում է, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը մնա թիմում։ Ղեկավարությունն անգամ զրուցել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը վատ հարաբերություններ է ունեցել հայ ֆուտբոլիստի հետ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելիս։ Պորտուգալացի մասնագետը նշել է, որ պատրաստ է ամեն ինչ սկսել զրոյից՝ մոռանալով նախկին տարաձայնությունները։

Ինչպես հայտնում է աղբյուրը, հռոմեական ակումբի ղեկավարությանը մտահոգում է Հենրիխ Մխիթարյանի լռությունը։ Իտալացիները մտածում են անգամ երրորդ տարբերակի մասին՝ պայմանագիր կնքել, ապա ֆուտբոլիստին հանձնել վարձավճարով։