Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ նախագահական նստավայր
A A
Հասարակություն

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 265 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները մայիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 265 զանգ, իրականացրել՝ 92 հետզանգ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Զանգերի հիմնական մասը սոցիալական բնույթի էին, այդ թվում՝ 165 զանգ՝ վարկերի մարման և օնլայն դիմումների լրացման մասին: Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47- 119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։ Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: